news-details
Արարատի Մարզ

Հարգանքի տուրք՝ հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակին

Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է

Տեղեկացնում  ենք,որ վաղը հունվարի 27-ին, ժամը 12։00–ին  բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին
հարգանքի տուրք կմատուցվի Արտաշատի քաղաքային զինվորական  պանթեոնում, համայնքի  բոլոր 37 գյուղական բնակավայրերում, իսկ ժամը 13։00-ին, Վեդու քաղաքային պանթեոնում  և Վեդի համայնքի բոլոր 19 բնակավայրերում։

Կկատարվի ծաղիկների խոնարհում և խնկարկում։

Ժամը 11:00-ին,  Արարատի համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի և համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Քենդրջյանի ու Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ, Արարատ համայնքի Արարատ քաղաքի քաղաքային զբոսայգու հուշակոթողի մոտ կիրականացնեն ծաղիկների խոնարհման արարողություն։

Խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, անվտանգության ու խաղաղ ապագայի։