Վեդու համայնքապետարանից հայտնում են.
Հայոց բանակի օրվա առթիվ Վեդի համայնքում, Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ, ծաղիկներ խոնարհեցին համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, զինվորականներ և պաշտոնատար անձինք։
Օրվա ընթացքում համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդ ներկայացուցիչները փորձեցին իրենց ուժերը ավտոմատի քանդում-հավաքում մրցույթում՝ ստանալով շնորհակալագրեր և հուշանվերներ։
Միջոցառումը ամփոփվեց տոնական ծրագրով՝ ընդգծելով Հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր պետության անվտանգության և խաղաղ ապագայի կերտման գործում։
Փա՛ռք Հայոց բանակին..
