Սերբիայի Զրենյանին քաղաքում (մարտի 9-15) անցկացվող ըմբշամարտի առաջնությունում փայլուն հաղթանակ է տոնել Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի սան Լևիկ Միքայելյանը։
Մեր մարզիկը բարձրացել է պատվո հարթակի ամենավերին աստիճանին՝ եզրափակիչ գոտեմարտում 2-1 հաշվով առավելության հասնելով ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևի նկատմամբ:
Շնորհավորում ենք մեր ըմբշամարտիկին հզոր հաղթանակի առթիվ: