news-details
Արարատի Մարզ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը Պարույր Սևակում ծանոթացել են նորակառույց դպրոցի և թաղամասի պայմաններին. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի շենքում տեղակայված նախակրթարանի հնարավորություններին:

Նախագահը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը և կարևորել նոր հայեցակարգով կառուցվող դպրոցների նշանակությունը կրթության որակի բարձրացման գործում:

Պարույր Սևակ բնակավայրում մարզպետն ու նախագահը այցելել են նաև նորակառույց թաղամաս, ծանոթացել բնակարանային պայմաններին:​​​​​​

​​​​