news-details
Վեդի

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հարգանքի տուրք է մատուցել Վեդու զինվորական պանթեոնում. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել նաև Վեդու քաղաքային զինվորական պանթեոնում։

Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի, համատեղությամբ Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանը կատարել է հոգեհանգստի կարգ, ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի և անմահացած հերոսների շիրիմների մոտ։

Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին։