news-details
Արարատի Մարզ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է ՏԿԵՆ-ում անցկացված խորհրդակցությանը. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, որն անցկացրել է նախարար Դավիթ Խուդաթյանը։

Քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականները։

Առանձին-առանձին քննարկվել են բոլոր մարզերի ցուցանիշները, առանձնացվել են խնդրահարույց կետերը, որոնց վերաբերյալ նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։