news-details
Մասիս

Մասիս համայնքի ղեկավարը աշխատանքային հանդիպում անցկացրեց Դարբնիկում. Մասիսի համայնքապետարան

Շարունակելով աշխատանքային հանդիպումները՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն այցելեց Դարբնիկ բնակավայր։

Դարբնիկցիները ողջունեցին համայնքի ղեկավարին, շնորհավորեցին նրան պաշտոնը ստանձնելու առթիվ և ներկայացրին իրենց հուզող խնդիրներն ու առաջարկները։

Նորայր Հակոբյանը, անդրադառնալով բարձրացված հարցերին, նշեց, որ քաջատեղյակ է բնակավայրում առկա խնդիրներին, որոնց մասին համայնքապետարանին պարբերաբար զեկուցում է վարչական ղեկավարը։

Նա նաև ներկայացրեց Դարբնիկում գալիք տարում նախատեսվող ծրագրերը և իրականացվելիք աշխատանքները՝ ընդգծելով, որ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում են ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ խնդիրները։

Այնուհետև համայնքի ղեկավարը համայնքապետարանի ներկայացուցիչների հետ այցելեց բնակավայրում կառուցվող եկեղեցի՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

Այցի շրջանակում նրանք եղան նաև մանկապարտեզում, որտեղ զրուցեցին անձնակազմի և ծնողների հետ՝ լսելով նրանց առաջարկներն ու մտահոգությունները։

 

 

https://www.facebook.com/share/r/1Jaojb2etG/