news-details
Մասիս

Մասիս համայնքում գնահատանքի արժանացան ՀՈԱԿ-ների տնօրենները. Մասիսի համայնքապետարան

Նախատոնական այս օրերին գնահատանքի են արժանանում մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց ներդրումն են ունեցել այս կամ այն ոլորտի, ինչպես նաև համայնքի զարգացման գործում։

Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հյուրընկալել էր համայնքի ՀՈԱԿ-ների տնօրեններին։ Ողջունելով ներկաներին՝ համայնքի ղեկավարը կարևորեց յուրաքանչյուր ՀՈԱԿ-ի գործունեությունը՝ ընդգծելով, որ այդ կառույցները համայնքի կրթական, առողջապահական և մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներն են։

Նորայր Հակոբյանը նշեց, որ քաջատեղյակ է յուրաքանչյուր կառույցում առկա խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ տրվել են համապատասխան հանձնարարականներ, և վստահեցրեց, որ համայնքապետարանը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ պայմանների բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Որպես շնորհակալություն տարվա ընթացքում կատարած պատասխանատու և արդյունավետ աշխատանքի՝ ՀՈԱԿ-ների տնօրեններն արժանացան խրախուսական նվերների։