news-details
Մասիս

Մասիս համայնքում մեկնարկել է «Մասնակցային բյուջետավորում–2026» ծրագիրը. Մասիսի համայնքապետարան

Մասիսի համայնքապետարանը հայտնում է

Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի առանցքային թեման համայնքում նախատեսվող «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի իրականացումն էր։

Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը նշեց, որ մասնակցային բյուջետավորման գործընթացը կարևոր հարթակ է, որի
շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։

Ն. Հակոբյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի Մասիս համայնքում ծրագիրն իրականացվել է հաջողությամբ, որի շրջանակում կյանքի է կոչվել 3 ծրագիր։

Համայնքի ղեկավարի օգնական Նվարդ Սահակյանը ներկայացրեց ծրագրի ընթացակարգը՝ նշելով, որ այս տարվա համար նախատեսված է 126 միլիոն դրամ՝ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։

Հանդիպման ավարտին Նորայր Հակոբյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրաձայնված մի շարք հարցերի։