ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Մասիս համայնքի սիրելի բնակիչներ,
Ինչպես արդեն տեղյակ եք, արդեն երրորդ տարին է, ինչ մեր համայնքում իրականացվում է Մասնակցային բյուջետավորման գործընթացը։
Նախորդ տարի իրազեկման փուլում այցելեցի համայնքի բոլոր բնակավայրեր, լսեցի բնակիչների կողմից բարձրաձայնված գաղափարները, որոնք հետագայում ձևակերպվեցին և ներկայացվեցին ծրագրային առաջարկների տեսքով։
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ դրանց մեծ մասն արդեն իսկ իրականացվել է, իսկ մյուսները գտնվում են նախագծման փուլում։
Սիրելի՛ բնակիչներ,
Մեկնարկել է Մասնակցային բյուջետավորում 2026-ը։ Վստահ եմ, որ այս տարի ևս դուք ակտիվորեն կմասնակցեք գործընթացին՝ ձեր գաղափարներով ու նախաձեռնություններով նպաստելով մեր համայնքի զարգացմանը։
Եկե՛ք միասին կերտենք մեր համայնքի վաղվա օրը։
Եղե՛ք ակտիվ։ Մասնակցե՛ք, առաջարկե՛ք,- մեջբերել է համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։
