news-details
Մասիս

Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ. Մասիսի համայնքապետարան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ը խորհրդանշական օր է հայ ժողովրդի համար․ այսօր նշում ենք Հայոց բանակի օրը։

Կազմավորվելով մեր երկրի համար դժվարին ժամանակահատվածում՝ հայկական բանակը ոչ միայն կայացավ, այլև կերտեց հաղթանակներ՝ նոր էջ բացելով հայոց պատմության մեջ և դառնալով մեր պետության անվտանգության ամուր հենասյունը։

Հայ զինվորները միշտ էլ պայքարել են հերոսաբար` քաջ գիտակցելով, որ իրենց է վստահված հայրենի հողը պաշտպանելու առաքելությունը։ 
Վստահ ենք՝ գալու է այն օրը, երբ մեր բանակը կրկին կլինի հաղթանակած՝ վերականգնելով իր երբեմնի փառքն ու արժանապատիվ տեղը։

Այս օրը խոնարհվում ենք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների անմար հիշատակի առաջ և խորին երախտագիտություն հայտնում բոլոր նրանց, ովքեր այսօր էլ պատվով ծառայում են հայրենիքին՝ ամուր պահելով մեր սահմաններն ու ապահովելով մեր ժողովրդի խաղաղությունը։

Այսօր առավել քան երբևէ պետք է լինենք համախմբված ու միասնական՝ հանուն մեր նահատակների հիշատակի, հանուն գալիք սերունդների։ Պետք է ապրենք այն համոզմամբ, որ անկախ ամեն ինչից՝ մեր անկախության ու անվտանգության գլխավոր երաշխիքը, պետականության գոյության ամուր հիմքը եղել և մնում է ուժեղ հայկական բանակը։

Փա՛ռք Հայոց բանակին։
Փա՛ռք մեր զինվորին, - նշել է համայնքի ղեկավարը։