news-details
Մասիս

Մասիսի համայնքապետարանում քննարկվել են հայ–իրանական համագործակցության հեռանկարները. Մասիսի համայնքապետարան

Երեկ Մասիսի համայնքապետարանում հյուրընկալվել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առևտրային կցորդ տիկին Սեբիդեհ Թաջրիշին։

Հանդիպմանը ներկա էին

Մասիսի համայնքապետի տեղակալ Խորեն Արոյանը, համայնքապետարանի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արկադի Մարտիրոսյանը, Առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Մանվել Առաքելյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդեն իրականացվող, ինչպես նաև հնարավոր նոր համագործակցային ծրագրերը՝ մասնավորապես Մասիս համայնքի արդյունաբերության և առևտրի ոլորտներում։ Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության հետագա զարգացումը, գործարար կապերի ձևավորման հնարավորությունները և համայնքի տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը։

Հանդիպումը կազմակերպվել էր «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Նահապետյանի նախաձեռնությամբ։

Մասիսի համայնքապետարանը մշտապես բաց է նման ձևաչափի հանդիպումների և գործընկերային կապերի զարգացման համար՝ նպատակ ունենալով համատեղ ջանքերով խթանել համայնքի տնտեսական աճը, բիզնես միջավայրի զարգացումը։