news-details
Մասիս

Մասիսի համայնքի ղեկավարը հանդիպել է Ազատաշենի բնակիչներին.Մասիսի համայնքապետարան

Շարունակելով շրջայցերը բնակավայրերում` Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հերթական աշխատանքային հանդիպումն անցկացրեց Ազատաշեն բնակավայրում։

Եվ, ինչպես հարակից բնակավայրերում, այստեղ նույնպես խնդիրները նույնաբնույթ էին. ենթակառուցվածքներ, փողոցների բարեկարգում, համայնքային ծառայությունների բարելավում։

Համայնքի ղեկավարը անդրադարձավ առաջիկա ծրագրերին և կարևորեց նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ բնակիչների հետ անմիջական շփումը հնարավորություն է տալիս տեղում գնահատել խնդիրները և մշակել արդյունավետ լուծումներ։

Հանդիպումները բնակավայրերում շարունակվում են։