Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է.
Այսօր Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում մեկնարկեց 8-ից 18 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնությունը, որը նվիրված է Երվանդ Հովհաննիսյանի հիշատակին։
Բացման արարողությանը ներկա էին Մասիսի համայնքապետարանի, Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, հյուրեր և ծնողներ։
Ներկաներին ողջունեց Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը՝ մաղթելով հետաքրքիր ընթացք և հաղթական ավարտ իմաստուն խաղի մասնակիցներին։ Նա իր խոսքում կարևորեց շախմատի դերը պատանիների մտավոր զարգացման, ռազմավարական մտածողության ձևավորման և համբերատարության կերտման գործում։
Մրցաշարի կազմակերպիչներն են`
Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան, Հայաստանի շախմատի ակադեմիան, Մասիսի համայնքապետարանը։
Մրցաշարի գործընկերն է՝ Արտաշատի համայնքապետարանը։
Մրցաշարի ավարտին նախատեսվում է փակման հանդիսավոր արարողություն։
Հաջողություն և նոր հաղթանակներ ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

