2025 թվականին նշանակալի ձեռքբերումներ գրանցեցին նաև համայնքի մշակութային ոլորտի ներկայացուցիչները, ովքեր մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում։ Տարեմուտը լավ առիթ է ամփոփելու անցնող տարին, ինչպես նաև արժևորելու կատարված աշխատանքը։
Շնորհակալություն հայտնելով ոլորտի ներկայացուցիչներին՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը բարձր գնահատեց նրանց նվիրումով ու պատասխանատվությամբ իրականացվող գործունեությունը՝ համայնքի մշակութային կյանքի զարգացման, ազգային արժեքների պահպանման և տարածման գործում ունեցած կարևոր ավանդի համար։
Համայնքի ղեկավարը վստահություն հայտնեց, որ գալիք տարում ևս համայնքի մշակութային կյանքը կլինի առավել ակտիվ, բազմազան ու հագեցած։
Հանդիպումն ամփոփվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։
