news-details
Մասիս

Մասիսում պարգևատրվեցին տարվա լավագույն մարզիկներն ու մարզիչները. Մասիսի համայնքապետարան

Պահպանելով արդեն ձևավորված ավանդույթը՝ տարեմուտի շեմին խրախուսանքի արժանացան համայնքի ներկայացուցիչ մարզիկներն ու մարզիչները՝ տարվա ընթացքում սպորտի ոլորտում արձանագրած բարձր արդյունքների, ցուցաբերած նվիրվածության և համայնքի մարզական կյանքի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն ուրախությամբ արձանագրեց, որ համայնքի բազմաթիվ մարզիկներ տարվա ընթացքում պատվով են ներկայացրել մեր երկիրն ու Մասիս համայնքը՝ արժանանալով հաղթողի դափնիների: Նա հավելեց, որ գրանցված հաջողությունները կարևոր խթան են սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խրախուսման ճանապարհին։

Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ Մասիսի համայնքապետարանը շարունակելու է աջակցել տարբեր մարզաձևերի զարգացմանը և շնորհավորեց Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: