news-details
Մասիս

Մասիսում ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել 43-ամյա տղամարդու մոտ. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Մասիսի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 4-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի 43-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը Մասիս-Նորամարգ ճանապարհին հայտնաբերվել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 138 գրամ զանգված։  

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: