Արարատի համայնքապետարանից տեղեկացնում են, որ World Wide Fund for Nature (WWF)-ի նախաձեռնությամբ իրականացվող «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական շարժումը տեղի կունենա սույն թվականի մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը։
Համայնքապետարանը կոչ է անում համայնքի բնակիչներին՝ միանալ այս կարևոր նախաձեռնությանը և նշված ժամահատվածում մեկ ժամով անջատել բակերի և մասնավոր տարածքների արտաքին լուսավորությունը՝ արտահայտելով մեր միասնական պատասխանատվությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։
«Երկրի ժամը» համարվում է աշխարհի ամենամասշտաբային բնապահպանական նախաձեռնություններից մեկը, որը միավորում է ավելի քան 190 երկրների և հազարավոր քաղաքների՝ մեկ միասնական գաղափարի շուրջ՝ նպաստել բնության պահպանությանը և կայուն ապագայի ձևավորմանը։