news-details
Արարատի Մարզ

Մրգավանում 47-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 250 գրամ մարիխուանա. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգավան գյուղի 47-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ:

Մրգավան մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է: Բացատրական աշխատանքի արդյունքում 47-ամյա տղամարդը ներկայացրել է ընդհանուր 250 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով ապակյա տարաներ: 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: