Դաշտավան բնակավայրում Մասիս համայնքի ղեկավարի հետ անցկացված հանդիպումը բազմամարդ էր։
Համայնքապետ Նորայր Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ շարունակելու է Մասիսի նախկին ղեկավար, Դաշտավանի հարազատ զավակ Դավիթ Համբարձումյանի սկսած աշխատանքներն ու ծրագրերը։
Բնակիչները գոհունակությամբ ընդգծեցին, որ վերջին տարիներին գյուղում զգալի աշխատանքներ են իրականացվել, սակայն դեռևս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ։
Համայնքի ղեկավարը լսեց ներկայացված հարցերը և առաջարկեց դրանց հնարավոր լուծումների տարբերակները քննարկել համատեղ՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը։
Այցի շրջանակում Ն. Հակոբյանը և համայնքապետարանի պատասխանատուները եղան նաև բնակավայրի նորաբաց մանկապարտեզում, ծանոթացան պայմաններին, իսկ մի շարք հարցերի վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
