news-details
Մասիս

Նորայր Հակոբյանը հանդիպել է AFD-ի փորձագիտական խմբի հետ. Մասիսի համայնքապետարան

Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է. 

Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) պատվերով իրականացվում են բյուջետային աջակցության նոր վարկային գործիքի մշակման համար ներկա իրավիճակի նախնական գնահատման աշխատանքներ։

Գնահատումն իրականացվում է AFD-ի կողմից ներգրավված փորձագիտական խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են նաև «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի երեք փորձագետներ՝ Էլթոն Սթաֆան, Տիգրան Ավագյանը և Արմեն Չիլինգարյանը։ Թիմը ղեկավարում է Մարյան Նիկոլովը։

Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հանդիպեց փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ։

Ն․ Հակոբյանը ներկայացրեց Մասիս խոշորացված համայնքը՝ անդրադառնալով ապակենտրոնացման գործընթացին, համայնքների ֆինանսավորմանը և այդ համատեքստում առկա խնդիրներին։ Նա ընդգծեց, որ համայնքների լիարժեք և արդյունավետ գործունեության համար կարևոր է ֆինանսական ինքնուրույնության բարձրացումը։

Փորձագիտական խմբի ներկայացուցիչները ներկայացրին իրենց ուսումնասիրության նպատակներն ու ուղղությունները՝ նշելով, որ առանձնակի ուշադրություն է դարձվում՝

ապակենտրոնացման գործընթացներին,

հատկապես ֆիսկալ ապակենտրոնացման մեխանիզմներին,

աղետների ռիսկերի կառավարման համակարգին...

Հյուրերը հավելեցին, որ գնահատման արդյունքները հիմք կհանդիսանան նոր վարկային գործիքի կառուցվածքի և առաջնահերթությունների ձևավորման համար՝ նպաստելով տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության և կայուն զարգացման ամրապնդմանը։

Համայնքի ղեկավարը կարևորեց միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես համայնքի զարգացման և կառավարման համակարգի կատարելագործման կարևոր գործոն։

https://www.facebook.com/share/r/1BA6Txs2jY/