news-details
Մասիս

Նորայր Հակոբյանը հյուրընկալեց «Սալար Ինթերնեյշնլ » կազմակերպության ներկայացուցիչներին. Մասիսի համայնքապետարան

Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է. 

Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հյուրընկալեց «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության շվեդական և հայաստանյան ներկայացուցիչներին։

Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարը համառոտ ներկայացրեց խոշորացված Մասիս համայնքը՝ անդրադառնալով համայնքի սոցիալ-տնտեսական ներուժին, զարգացման առաջնահերթություններին և ապակենտրոնացման գործընթացին։

Ն. Հակոբյանը տեղեկացրեց, որ Մասիս համայնքը հյուրընկալել է մոտ 14 000 Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, որոնցից շուրջ 10 000-ը ներկայումս բնակվում է Մասիսում։ Նրանց մտահոգող հարցերը շարունակում են մնալ համայնքի առաջնահերթությունների շարքում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղղությունները՝ համայնքային կարողությունների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև փորձի փոխանակման շրջանակում։

Անդրադարձ կատարվեց նաև «ԴեաԼոԳ» ծրագրին՝ մասնավորապես դպրոց-համայնք համագործակցությանը և կատարված աշխատանքներին։

Կողմերը կարևորեցին միջազգային գործընկերության դերը համայնքների կայուն զարգացման գործում և պայմանավորվեցին շարունակել երկխոսությունն ու աշխատանքային քննարկումները՝ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարով։