Կարևորելով բնակիչների հետ անմիջական շփումը՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շարունակում է այցերը համայնքի բնակավայրեր։
Այսօր համայնքապետը հանդիպեց Նորաբաց բնակավայրի բնակիչների հետ, լսեց նրանց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին ոռոգման ջրին, խմելու ջրի որակին և տրանսպորտի հասանելիությանը։
Համայնքի ղեկավարը պարզաբանումներ ներկայացրեց հնչեցված հարցերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձավ առաջիկայում նախատեսվող ծրագրերին։
Նորայր Հակոբյանը եղավ նաև մանկապարտեզում, գրադարանում և բուժամբուլատորիայում․ ծանոթացավ առկա պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ։ Որոշ հարցերի հետ կապված տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Համայնքի ղեկավարն ու ոլորտային պատասխանատուները ներկա գտնվեցին նաև բազմաֆունկցիոնալ մարզադաշտի բացման արարողությանը։
Իսկ երեխաների գոհունակ ժպիտներն ու շնորհակալական խոսքերը կատարված աշխատանքի ամենամեծ գնահատականն էին։
Հանդիպումը ևս մեկ անգամ վկայում է, որ համայնքապետարանը հավատարիմ է բնակիչների հետ շարունակական համագործակցության սկզբունքին և խնդիրների լուծմանն ուղղված հետևողական աշխատանքին։
