Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 11-ին մարզային վարչություն է ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:
Նա փետրվարի 6-ից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։