news-details
Մասիս

Պարգևատրվեցին համայնքի պարուսույցներն ու պարային խմբերի ղեկավարները. Մասիսի համայնքապետարան

Այսօր Մասիսի համայնքապետարանում էին հավաքվել համայնքում գործող պարային խմբերի ղեկավարները, պարուսույցներ։

Ողջունելով պարի նվիրյալներին՝ համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնեց տարվա ընթացքում համայնքային միջոցառումներին ակտիվ մասնակցության համար։

Պարարվեստի զարգացման գործում կատարած աշխատանքի, երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության,

ստեղծագործական նվիրվածության և համայնքային միջոցառումներին ակտիվ մասնակցության համար պարային խմբերի ղեկավարներն ու պարուսույցներն արժանացան խրախուսական նվերների։

Համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական և համտեղ կյանքի կկոչվեն նորանոր ծրագրեր։

Ներկաները կարևորեցին համայնքապետարանի կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը էապես նպաստում է ոլորտի զարգացմանը։

https://www.facebook.com/share/r/17obuV2yjG/