Ս/թ նոյեմբերի 14-ին "Մելիորացիա" ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը և ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի "ՋՕԸ" տնօրեն Նշան Հակոբյանը Արարատ համայնքում ոռոգման ջրի անխափան մատակարարման, ցամաքուրդային(դրենաժային) համակարգերի մաքրման, հողերի գերխոնավեցման, աղակալման, ալկալիացման դեմ տարվող կանխարգելման, ինչպես նաև Արարատ համայնքի հետ սերտ համագործակցության և բարեխիղճ աշխատանքի համար՝ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով։
Պարգևատրման արարողությանը ներկա էին նաև Արարատ համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Քենդրջյանը և Արմեն Բաղդասարյանը։