Նախատոնական այս օրերին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շարունակում է հանդիպումները համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։
Այսօր համայնքապետը հանդիպեց նաև «Ապահով անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ-ի երիտասարդների հետ, ովքեր սերտորեն համագործակցում են համայնքապետարանի հետ և ակտիվ մասնակցություն ունեն համայնքային նախաձեռնություններին։
Նորայր Հակոբյանը կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային գործընթացներում՝ ընդգծելով նրանց դերը համայնքի զարգացման գործում, և հորդորեց շարունակել գործունեությունը նույն պատասխանատու և նախաձեռնողական ոգով։
ՀԿ-ի մի խումբ երիտասարդներ արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների։
