Արարատ համայնքապետարանը հայտնում է.
Փետրվարի 2-ից Արարատի համայնքապետարանի կողմից կրկին կգործարկվեն անվճար ուսանողական ավտոբուսները՝ դեպի Երևան և հետադարձ ուղղությամբ։
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել նաև, որ այս տարի ՈԿՖ բանավանի ուսանողների համար գործարկվելու է առանձին երթուղի։
Ստորև ներկայացնում ենք անվճար ուսանողական ավտոբուսների երթուղիները և գրաֆիկը.
Ժամը՝ 7։00-ին, ք. Արարատ- ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։
Ժամը` 15։30-ին, ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան/ - ք․ Արարատ։
Ժամը՝ 7։00-ին ՈԿՖ բանավան - ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։
Ժամը` 15։30-ին, ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան/ - ՈԿՖ բանավան։
Ավշար և Նոյակերտ բնակավայրեր
Ժամը` 7։30-ին, գ. Ավշար - գ. Նոյակերտ-ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան ։
Ժամը 15։30-ին, ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան/ գ. Նոյակերտ - գ . Ավշար։
Երասխ, Արմաշ և Սուրենավան`
Ժամը` 7։00-ին, գ. Երասխ - գ. Արմաշ գ. Սուրենավան - ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։
Ժամը` 15։30- ին, ք. Երևան/ մետրոյի Գործարանային կայարան / գ. Սուրենավան - գ. Արմաշ - գ. Երասխ։
Արարատ գյուղ՝
Ժամը` 7։15-ին, գ. Արարատ - Երևան /մետրոյի Գործարանային կայարան ։
Ժամը 15։30-ին, ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան/ գ. Արարատ։
Ձեր կրթական ճանապարհը մեր պատասխանատվությունն է, ձեր հաջողությունը՝ մեր նպատակը։