44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Անդրեասյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 23-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում։ Հայրը՝ Հարությունը, Արցախյան ազատամարտի մասնակից է։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ օրեր առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի լեգենդ դարձած հերոսների հուշահամալիր էր այցելել ռեկորդակիր փոքրիկ Դավիթը՝ իր հայրիկի հետ։ Նա ծաղիկներ էր խոնարհել Տարոն Անդրեասյանի արձանին, ապա այցելել էին հերոսի հայրական տուն, որտեղ փոքրիկ Դավիթը հերոսի ծնողներին փոխանցել էր հավաստագիրը, որը նա ստացել էր իր 16-րդ միջազգային ռեկորդը սահմանելիս, երբ 1 մատով նա քաշել էր 4 ավտոմեքենա։ Նա իր հերթական մրցանակը նվիրել էր հերոս Տարոն Անդրեասյանին։
Դավիթը զբաղվում է նաև ըմբշամարտով և այս մարզաձևում էլ արդեն հաջողություններ ունի։ Հերոսի ծնողները իրենց շնորհակալությունը հայտնեցին Դավիթին և նրա ծնողներին ասելով, որ տեսնելով Դավիթին, վստահ ենք, որ ապագան ամուր և հուսալի ձեռքերում է։