Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է.
Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով։
Փետրվարի 15-ին Գարիկ Սարգսյանը ստիպված է եղել Անահիտ Ավանեսյանի ձեռքով պաշտոնանկ անել իր փայփայած Վեդու ԲԿ-ի տնօրեն, ՔՊ-ական Արամայիս Գրիգորյանին՝ կազինոյում տանուլ տված ահռելի մեծ գումարի համար։ Ընդ որում, Արամայիս Գրիգորյանը հիվանդանոցի բյուջեն է կրել՝ շուրջ 140 միլիոնի չափով։
Այսօր նա ազատ շրջում է Վեդիում, կալանավորված չէ, հետևաբար կարող է ազդել գործի քննության ընթացքի վրա։
Մանավանդ, որ ՔՊ-ական է և փայլուն կապեր ունի Փաշինյանի սանիկ, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ։
Գլխավոր դատախազությունը հաստատեց իմ տեղեկությունը՝ խուսափելով մանրամասներ հայտնել կոնկրետ կազինոյի դրվագի և այլ մեղադրյալների մասին։
Ընդգծում է միայն, որ փետրվարի 17-ին Արամայիս Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գույքի հափշտակության հոդվածով։
Արամայիս Գրիգորյանը զրկվել է ոչ միայն պաշտոնից, այլև ՔՊ-ի մանդատից։
Նա այլեւս Վեդու ՔՊ-ական ավագանու անդամ չէ, իսկ վաղը ավագանու նիստում արդեն նոր անձ կառաջադրվի։ Վեդու ԲԿ-ն էլ նոր տնօրեն ունի։
Ամբողջական նյութը կարդացեք Սյուզի Բադոյանի տելեգրամյան ալիքում`
https://t.me/Badoyan_News/1019