news-details
Արարատյան Պատմություններ

Ճանաչենք Արարատի մարզի հսկաներին - Քաջազուն Գյուրջյան. Հայ բեմի երկարակյաց վարպետը

 Հայ թատրոնի և կինոյի նշանավոր դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանի կյանքն ու ստեղծագործական ուղին հայկական թատերարվեստի մի ամբողջ դարաշրջան են ընդգրկում։

Տաղանդավոր դերասանը ծնվել է Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։

Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ իր կյանքը անվերապահորեն կապել է բեմին։

Դերասանն իր գործունեության ընթացքում կերտել է ավելի քան 150 դեր՝ փայլելով տարբեր թատրոնների բեմերում.
​1941-1972թթ. — Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոն (շուրջ 30 տարի)։
​1974-1985թթ. — Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն (ՊՀԹ)։
​1995-ից — Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն։

Հանդիսատեսը նրան միշտ կհիշի այնպիսի դերերով, ինչպիսիք են.
. Զամբախով («Խաթաբալա»)
. ԹադեՇողոքորթըն»)
.
Արտաշ թագավոր («Չարենցի ուղղիչ տունը»)
Կացավենի («Կորսված նամակ»)

1961թ-ին արժանացել է ​ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը ,2013թ-ին  պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով :

​Քաջազուն Գյուրջյանը կյանքից հեռացավ 2022 թվականի փետրվարի 13-ին՝ 99 տարեկան հասակում՝ թողնելով անջնջելի հետք հայ մշակույթի պատմության մեջ։