news-details
Վեդի

Տեղեկատվական հանդիպում զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ծրագրերի ներկայացման համար. Վեդու համայնքապետարան

Վեդի համայնքում գործունեություն ծավալող զբոսաշրջության ոլորտի և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների համար Վեդու համայնքապետարանը տեղեկացնում է

Փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, նախատեսվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի այցը ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրերի և «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքից բխող կարգավորումների ներկայացման համար։ 

Առավել արդյունավետ և բովանդակային քննարկում ապահովելու նպատակով ակնկալվում է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը: