news-details
Վեդի

Վեդիում պարեկները ձերբակալել են ոչ սթափ և վարորդական իրավունքից զրկված վարորդի. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Արարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի 

Փետրվարի 3-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում ծառայություն իրականացնելիս, Արարատի մարզի պարեկները տեխզննում չունենալու հիմքով կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ 

Պարզվել է նաև, որ Վեդի քաղաքի բնակիչ 29-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է, ինչպես նաև զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Նա պարեկներին է ներկայացրել ծխախոտի տուփ, որի մեջ կար մոխրացած հետքերով կաթուցիչ և սպիտակ բյուրեղանման զանգվածով տոպրակ։ 

Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։ 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։