news-details
Վեդի

Վեդու 75-ամյա բնակիչը գրառման համար հայտնվել է իրավապահների թիրախում. Aravot. am

 Aravot. am -ի տեղեկեություններով՝ ֆեյսբուքի հերթական օգտատեր, Վեդու բնակիչ 75 ամյա մի կին է իրավապահների ուշադրության տակ հայտնվել ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելու համար:

Իրավապահները բռնության կոչ են դիտարկել ֆեյսբուքի օգտատեր «Արմիդա Աբրահամյան» գրառումը «Նարե սոսե» ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում հրապարակված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանի նկարի տակ: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: