2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, - այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Կարկուտի, գարնանային ցրտահարության, երաշտի դեպքում 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում են հետևյալ մշակաբույսերը.
. Ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, բալ, կեռաս:
. Հատիկավորներ`ցորեն, գարի, վարսակ:
. Բոստանային`սեխ, ձմերուկ, կարտոֆիլ:
Կառավարությունը մասնակիորեն վճարում է ապահովագրավճարը ֆերմերների փոխարեն՝ հետևյալ համամասնությամբ.
. 40% փոխհատուցում: Ծիրանի, ցորենի, գարու և վարսակի դեպքում:
. 60% փոխհատուցում: Բոլոր մնացած նշված մշակաբույսերի դեպքում:
Ծրագրի շրջանակներում պայմանագրեր կնքելու համար կարող եք դիմել հետևյալ ընկերություններին.