news-details
Արարատի Մարզ

Ուր էր շտապում երեկ Արարատի մարզում վթարից մահացած տղամարդը

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից, որի հետևանքով 48-ամյա Կարեն Մ․-ն տեղում մահացել է։

Armlur.am-ի տեղեկություններով՝ ամիսներ առաջ վթարից մահացած վարորդի կնոջը վրաերթի էին ենթարկել ու վերջինս նրան այցելության էր գնում։

Ըստ հարազատների՝ չի բացառվում, որ ապրումներից նման ողբերգական վթարի զոհ դարձավ։

Ավելի վաղ, ինչպես հայտնել էր  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ պարեկները։

Վթարի փաստով քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ։