news-details
Մասիս

Վթարային ջրանջատում Արարատի մարզի Մասիս քաղաքում ապրիլի 9-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 9-ին ժամը 12:15-21:00-ն կդադարեցվի  ք.Մասիս Նոր Թաղ. 13-15, 26 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: