news-details
Արարատի Մարզ

26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է

Երեկ` մայիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մրգանուշ և Դեղձուտ գյուղերի խաչմերուկում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Տիգրան Օ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 90-ամյա Վարազ Ի․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։