news-details
Արարատի Մարզ

Արարատի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Մասիսի համայնքային ոստիկանները հունիսի 23-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Խաչփար գյուղի 57-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և տանը թմրանյութ պահում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Այցելության ժամանակ հայտնաբերվել են մշակված և չորացված կանեփի բույսեր, մոտ 100 գրամ քաշով մանրացված կանեփի զանգված։

Տղամարդը հայտնել է, որ դրանք նախատեսված են իր անձնական օգտագործման համար։

57-ամյա քաղաքացին ձերբակալվել է և փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։