Ս․թ․ նոյեմբերի 30-ին «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ն (ՀԱՖ) նախատեսում է Արարատի մարզում անցկացնել «Դրիֆտ 2025» միջոցառման 4-րդ փուլը։
Միջոցառումը կանցկացվի Տ-2-18 /Հ-8/ (Մրգավետ) – Մ-2 մարզային /տեղական/ նշանակության ավտոճանապարհի «Արարատ Ավտո Սիթի»–ի հարակից հատվածում ժամը 09։00–18։00։
Տեղեկացնում ենք, որ ճանապարհի այդ հատվածը նշված ժամանակահատվածում, 30 րոպեն մեկ բացվելու հնարավորությամբ, փակ է լինելու։