news-details
Արարատի Մարզ

Արարատի մարզը Գեղարքունիքի մարզին կապող նոր ավտոճանապարհ կկառուցվի

Հայաստանի Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրից դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք տանող նոր ավտոճանապարհ կկառուցվի. կառուցվելիք ճանապարհն ուղիղ կապ կհաստատի Արարատի և Գեղարքունիքի մարզերի միջև։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ներկայում երկու մարզերը միմյանց հետ կապվում են միայն Վայոց ձորի, Կոտայքի մարզերի կամ Երևանի միջոցով, ինչը երկարացնում է երթուղին և սահմանափակում տնտեսական ու զբոսաշրջային կապերը։

«Այս ճանապարհը զգալիորեն կակտիվացնի ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Արարատի մարզի տնտեսական կյանքը։ Ճանապարհի երկայնքով և վերջնակետերում կան զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող տարածքներ»,-ընդգծեց Փաշինյանը։

 

Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/hy/article/1236137