news-details
Արարատի Մարզ

ԱԹՍ վերահսկողությամբ Արարատի մարզում հայտնաբերվել են ապօրինի այրման դեպքեր. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության նպատակով իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում նոյեմբերի 27-ին Արարատի մարզում գրանցվել են  տերևների և խոզանների այրման դեպքեր։

Այրման օջախները հայտնաբերվել են ինչպես տեսուչների տեղերում կատարված ստուգայցերի, այնպես էլ անօդաչու թռչող սարքերի դիտարկումների արդյունքում։

Բոլոր դեպքերի առթիվ հարուցված վարչական վարույթների շրջանակներում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է առավել խստացված ձևաչափով։

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000դր.) երեքհարյուրապատիկի (300.000դր.) չափով:

Թեժ գիծ 119։