news-details
Արարատի Մարզ

Ավտովթար Ավշար գյուղում. «Ալեն» սուպերմարկետի դիմաց բախվել են «Prado»-ն, «Mercedes»-ն ու «ԳԱԶ 2410»-ը. կա 5 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում Ավշար գյուղում՝ «Ալեն» սուպերմարկետի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Մհեր Համբարչյանի վարած «Prado» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Էլչյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Գագիկ Ղազարյանի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիականության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը: 

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։