Համայնքի Դալար բնակավայրում ընթանում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները:
Կառուցվում է 820 գծամետր երկարությամբ երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ցանց:
Ծրագրի պայմանագրային արժեքը 23.688.637 ՀՀ դրամ է, որի 65% -ը հատկացնում է պետությունը, 35%-ը` համայնքը: