news-details
Արարատի Մարզ

Ֆրանսիայի հրապարակում վթար է եղել. մոպեդավարը հոսպիտալացվել է

Հունիսի 16-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Ռոզալի Հ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և Թուրքմենստանի քաղաքացի 41-ամյա Շոհրաթ Է․-ի վարած «Honda» մակնիշի մոպեդը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։