news-details
Արարատի Մարզ

Հայտնաբերվել են ինքնաձիգներ, նռնակներ և հարյուրավոր փամփուշտներ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Արդյունավետ էր  Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացու նշած վայրում՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում գտնվող արտեզյան ջրի կայանի մոտ, հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «ՌՊԿ» տեսակի գնդացիր, մեկփողանի որսորդական հրացան, «Ֆ-1» և «ՌԳԴ» տեսակի 2 նռնակ՝ պայթուցիչներով, պայթուցիկ սարք և պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, տարբեր տեսակի 58 փամփուշտ և այլ զինամթերք։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։