Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի մարզում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
«Արարատի մարզի Դալար բնակավայրում Ա.Է.-ն 2 ապօրինի հորից, Այգեստանում՝ Մ.Գ.-ն ու Վ.Մ.-ն, Բերքանուշում՝ Հ.Չ.-ն, Մխչյանում՝ Ա.Հ.-ն, Ոստանում՝ Վ.Հ.-ն առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել են 1-ական խորքային հոր։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնիի պետի որոշումով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են»,- ասվում է հաղորդագրությունում։