ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են.
Հունիսի 30-ին` ժամը 11։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Վանաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ից մինչև 13։30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ոստան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ: