news-details
Արարատի Մարզ

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Լանջազատ գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 5 վիրավոր

Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Լանջազատ գյուղում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Ռաֆայել Դ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Մարզպետ Խ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։