Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Արարատի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:45-ի սահմաններում 38-ամյա Հենրիկ Ա.-ն իր վարած «Լադա»-ով Երևան–Երասխ ճանապարհի Այնթապի վերջնամասում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Վարորդը չի փախուստի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
«Մասիս» ԲԿ-ի մասնագետները դեպքի վայրում հաստատել են կնոջ մшհը։
Դեպքի վայր է ժամանել նաև Մասիսի ոստիկանության հերթապահ խումբը։ Տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Լիլիթ Առուշանյանի գլխավորությամբ։
Նշանակվել է քրեական վարույթ, մեքենան տեղափոխվել է պահպանվող տարածք։ Վարորդը եղել է սթափ։
Ոստիկանությունն ու քննիչները պարզում են մшհшցածի ինքնությունը։ Վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ զոհված կինը աշխատում էր մոտակա «Ֆուդ կորտ»-ում որպես մաքրուհի և հավանաբար անցել է արհեստական անցումով, որը ստեղծվել է անօրինական տեղադրված քարերով բաժանարար գոտու տակ։
Քաղաքացիները նշում են, որ նման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է կառավարական մակարդակով ապահովել վերգետնյա անցումների կառուցում նմանորեն մարդաշատ և մեքենաշատ հատվածներում։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։